Կառավարություն

Պատրաստեք ձեզ հաղթանակի, նվիրումի, զոհողության, սա վճռական ժամանակ է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ զեկույցի ընթացքում հայտարարել է.

«Մենք ամուր պիտի կանգնենք մեր ոտքերի վրա և պաշտպանենք սրբազան հողի վրա ապրելու իրավունքը: Այսօր ես չեմ եկել ասելու որպես գերագույն հրամանատար, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները, այսօր եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես: Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի:

Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով , պարզ մտքով պետք է կանգնի այս հողի վրա, և երբ որ ասում ենք՝ մենք բոլորս զինվորներ ենք, և ծափահարում ենք, մենաք ասում ենք մի բան՝ ծեր թե երիտասարդ, կին թե տղամարդ, պաշտոնյա թե գործազուրկ, միայն մի ուղերձ ունենք հղելկու իրար և աշժխարհին. պետք է նայենք իրար աչքերի մեջ ու ասենք. մենք պատրաստ ենք զոհվելու հանուն հայրենիքի, մենք մեր հայրենիքը ոչ մի չենք զիջի, մենք պետք է հաղթենք, որովհետև այլընտրանք չունենք, հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան, Արցախը պետք է ապրի, պետք է ինքնորշվի, լինի ինքնուրույն, հզոր, անկախ, և ուրեմն մեր այսօրվա նիստը վճռականության ու հաղթանակի մասին է, պատրաստեք ձեզ հաղթանակի, նվիրումի, զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է:

Մենք միասնական ենք, քան երբևէ, և ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե ՀՀ-ն, կեցցե ԱՀ-ն ու կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ և անկախ Հայաստանում, ազատ և անկախ Արցախում, փառք հայոց բանակին, փառք Արցախին»,-բացականչել է վարչապետը:

Ներկաները ծափահարություններով ողջունել են նրա հայտարարությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ