RIA Novosti-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել են գազի գինը: Վարչապետը կարևորել է այն, որ համաձայնեցված գինը չարգելակի հանրապետության տնտեսության աճի տեմպերը:
«Սա իսկապես շատ կարևոր հարց է մեր հարաբերությունների համար, որովհետև կարծում եմ, որ այդ հարցը մենք քննարկում ենք նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Ես կարծում եմ, պետք է հասկանալ այս խնդրի բոլոր նրբությունները, որովհետև ասացի ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ, որ մենք տնտեսական շատ լավ դինամիկա ունենք»,- ասել է վարչապետը: