Այսօր կայացավ Կառավարության հերթական նիստը։
Դրա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձերի բարձրացման թեման արդեն դրվել է շրջանառության մեջ։
Վարչապետն ասաց, որ աշխատավարձեր են լինելու ընդհանուր դատական համակարգում։
Նա նշեց, որ օրակարգում է նաև դատախազների և քննիչների աշխատավարձերի բարձրացումը։
Փաշինյանն ընդգծեց, որ կոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է, իսկ մենք գիտենք, թե կոռուպցիան ինչ ազետներ է բերում շարքային քաղաքացու կյանքի վրա։