Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Վրաստանում, 2 երկրների վարչապետերի մասնակցությամբ, տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Ըստ աղբյուրի՝ Փաշինյանի այցի շրջանակներում նախատեսվում է նաև նրա ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը։
