Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին նոր որոշում է ստորագրել, ըստ որի՝ Կարեն Ղարիբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ։
«Ղեկավարվելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Կարեն Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: