ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ֆինանսների փոխնախարար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Հովհաննիսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ», – ասված է համապատասխան փաստաթղթում:
Էլեկտրոնային փաստաթուղթը հրապարակվել է կառավարական e-gov.am հատուկ կայքում։