Այսօր Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց Սահմանադրական դատարանի՝ արտահերթ ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշմանը։
Նա նշեց, որ Հայաստանում ընրություններն անցեն են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան և ընտրությունների արդյունքներն արտահայտում են հայ ժողովրդի կամքը։
Փաշինյանը շնորհավորեց խորհրդարան անցած 2 ընդդիմադիր ուժերին՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին։ Նա ընդգծեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունների շնորհիվ հաղթահարվել է ներքաղաքական ճգնաժամը, այլ ոչ թե ընտրությունների արդյունքներով ճգնաժամ է ստեղծվել։

