Պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք Գորհայքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

Ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետը

Ամենադիտվածներ

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գորհայքի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձը ապօրինություններ է թույլ տվել։

Ըստ քննության այս պահին հայտնի տվյելների՝ համայնքին պատկանող 19 միավոր հողատարածքները, առանց օրենքով նախատեսված կարգի, վարձականալական հիմունքներով տրամադրվել է Սիսիան քաղաքի մի բնակչի։ Պարզվել է, որ հիշյալ հողամասերի վերաբերյալ կազմված մրցութային հանձնաժողովի արձանագրություններում բացակայում են հանձնաժողովի բոլոր անդամների ստորագրությունները։

Պարզվել է նաև, որ 2015 թվականի սեպտեմբերի 10-ին Գորհայք համայնքի ավագանու նիստ չի հրավիրվել  և  համապատասխան որոշում չի կայացվել։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա ոստիկանության Սիսիանի բաժնում պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին՝ հետագա քննության։

Հանգամանքները պարզվում են։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ամենաթարմ