Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.
Նայում եմ էկրաններին ու տեսնում, որ պետական ինստիտուտների վրա հարձակում գործած, դուռ ու պատուհան, կահույք կոտրած, պետական գույքից գողություն արած, բարձրաստիճան պաշտոնյային ծեծած, զորակոչման հրաման ստացած, բայց չգիտես ինչու պատերազմին զորքերում գտնվելու փոխարեն խժդժությունների մասնակցած ու կազմակերպած դասալիքներն ու հանցագործները միտինգի են մասնակցում:
Հիմա գործող իշխանությունը կամ դրա ղեկավարները հրաման արձակելո՞ւ են, որ այդ անձանց ու կազմակերպածներին մեկուսացնեն, թե՞ անիշխանություն է, և մենք էլ կարող ենք թքել պետության ու օրենքի վրա, ջունգլիերի կանոններով սատկացնենք նրան, որ մեկին համարենք դավաճան: Հասկանում եք, որ սրան է գնալու, եթե դրանց հերթով ու անհապաղ չպատժեք, ըստ օրենքի:
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5028821483796372
