fbpx
Խորհրդարան

Պաշտոնյաների անգործությունը բողոքարկելը ավելի հեշտ կդառնա

Այս օրենսդրական փաթեթը թույլ կտա վերացնել կառավարության և վարչապետի ավելորդ բեռնվածությունը՝ բարձրացնելով նրանց գործունեության արդյունավետությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ ԱԺ նիստում, երկրորդ ընթերցմամբ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արդարադատության առաջին փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ առաջարկվող օրենսդրական փաթեթը թույլ կտա դատական կարգով բողոքարկել տարբեր մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերը, որոնք ենթարկվում են վարչապետին կամ կառավարությանը, ինչպես նաև մարզպետարաններին և մարզպետերին՝ նրանց ոչ պատշաճ գործունեության կամ լիակատար անգործության առիթով՝ առանց վարչապետի կամ կառավարության դիտարկմանն ուղարկելու։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ