fbpx
Ժամանց

Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ զավակներին պաշտպանում է Քանյե Ուեսթի սկանդալային պահվածքի մասին տեղեկություններից

Քիմ Քարդաշյանը պատմել է, որ Քանյե Ուեսթի հետ իրոք շատ ծանր է երեխաներին դաստիարակելը։ Նրա խոսքերը մեջբերում է People-ը։

«Ես միանշանակ պաշտպանել եմ նրան և կշարունակեմ պաշտպանել իմ երեխաների աչքերում: Իմ տանը երեխաներս ոչինչ չգիտեն այն մասին, թե ինչ է կատարվում արտաքին աշխարհում»,- խոստովանել է աստղը։ Քարդաշյանը հայտարարել է, որ զավակներին չի պատմում հանրային տարածքում նախկին ամուսնու պահվածքի մասին և չի քննադատում նրա գործողությունները։

Նա պատմել է նաև, որ երեխաների հետ նրանց հոր մասին խոսելիս շատ հանգիստ է պահում իրեն։ «Ես կարող եմ ինձ այնպես պահել, կարծես ոչինչ չի պատահել, իսկ նրանց դպրոց հասցնելուց հետո կարող եմ լավ լաց լինել», – ասել է Քիմը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ