Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆա Մուկոկոյին, որը 2023 թվականի ամռանն ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել, մտադիր է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 18-ամյա ֆուտբոլիստը և իր շրջապատը հրաժարվել են «Բորուսիայի» հետ նոր պայմանագրից՝ 6 մլն եվրո արժողությամբ: Ավելի ուշ Մուկոկոն հայտարարությամբ էր հանդես եկել, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
18-ամյա Մուկոկոն «Բորուսիայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում 22 խաղի է մասնակցել բոլոր մրցաշարերում: Նա դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

