Փաստաբանը հաղորդում է ներկայացրել իշխանության աջակցի հայտարարությունների վերաբերյալ

Հրապարակող՝

Փաստաբանը հաղորդում է ներկայացրել իշխանության աջակցի հայտարարությունների վերաբերյալ

Ամենադիտվածներ

Փաստաբան Ռոման Երիցյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ իշխանական ակտիվիստ Ռուստամ Ավագյանի արցախցիների վերաբերյալ արված հայտարարությունների կապակցությամբ։ Երիցյանը Facebook-ի իր էջում նշել է, որ Ավագյանի խոսքերը կարող են համապատասխանել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի դրույթներին, որոնք նախատեսում են մինչև 4 տարվա ազատազրկում։

Հիշեցնենք, որ Ռուստամ Ավագյանի հայտարարությունները, որոնք հրապարակվել են սոցիալական ցանցերում, առաջացրել են հասարակական լայն արձագանք՝ կապված դրանցում արտահայտված ատելության խոսքի և արցախցիների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումների հետ։

Արցախահայության հանդեպ ատելության խոսքով մինչ օրս աչքի են ընկել իշխանության քարոզիչները։ Փաստաբանի տվյալ քայլը կարևոր է այնքանով, որպեսզի Հայաստանի պետական ինստիտուտները ոչ թե հետևեն իշխող վարչախմբի անօրինական ցուցումներին, այլ՝ ի վերջո ստիպված լինեն կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները։

Ամենաթարմ