Փաստեր տիեզերքի մասին։
Թեպետ Տիեզերքում անդադար տեղի են ունենում հզոր պայթյուններ, բախումներ, շարժեր, սակայն այնտեղ կատարյալ լռություն է տիրում, որովհետև չկա օդ, որի մեջ տարածվեին ձայնային ալիքները։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կպատահեր մեր ականջների հետ, եթե լսեինք այդ բոլոր ձայները։
Մեր մոլորակը Տիեզերքում շարժվում է րոպեում ավելի քան 19 հազար կիլոմետր արագությամբ, իսկ մեզ թվում է, թե այն կանգնած է իր տեղում։
Աղվեսի համաստեղությունում կա մի էկզոմոլորակ, որտեղ անդադար անձրև է տեղում, միայն թե․․․ ապակե։
Յուպիտերն այնքան մեծ է, որ իր մեջ կարող էր տեղավորել Երկրի ծավալն ունեցող մոտ հազար մոլորակ։
Որքան փոքր է Տիեզերքում ձգողականությունը, այնքան դանդաղ է ընթանում ժամանակը, այսինքն՝ կենդանի օրգանիզմները դանդաղ են ծերանում։
Այն տիեզերագնացները, ովքեր տանը խռմփոցով են քնում, Տիեզերքում՝ Միջազգային տիեզերական կայանում, անկշռության շնորհիվ քնում են անձայն՝ բոլորովին չանհնագստացնելով գործընկերներին։
Արեգակը, Լուսինը, աստղերը, ասուպները գիտական տեսանկյունից միայն նյութական իրողություններ են։ Այս բոլորն իմաստ ու գեղեցկություն են ստանում կյանքի համար իրենց նշանակությամբ։ Օրինակ՝ գիտական տեսանկյունից աստղն ընդամենը մի մեծ պայթյուն է, մինչդեռ Երկրից՝ ճիշտ այդքան հեռավորությունից նրան նայելիս՝ հմայվում ենք Տիեզերքով, նկատում գեղեցիկը, գնահատում կյանքը։