fbpx
Հասարակություն

Պատահար Երևանում

Դեկտեմբերի 12-ին, ժամը 10:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ford Focus» մակնիշի (վարորդը՝ Ա. Դ.), «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ա. Պ.) և «Toyota Yaris» մակնիշի (վարորդը՝ Վ. Գ.) ավտոմեքենաները: Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

«Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ջ. Պ.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Նարեկացի» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի և «Toyota Yaris» մակնիշի ավտոմեքենաները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ