Եվրոպայի առաջնություն․ պատանի հայ սամբիստները մեդալներ են նվաճել

Հրապարակող՝

Եվրոպայի առաջնություն․ պատանի հայ սամբիստները մեդալներ են նվաճել

Ամենադիտվածներ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 2 մեդալ:

55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը պարտվել է միայն եզրափակիչ գոտեմարտում և արժանացել արծաթե մեդալի, իսկ 42 կգ քաշային Արման Ալավերդյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայաստանի թիմը ԵԱ-ին մասնակցել է 9 մարզիկով ու 2 մարզիչով: Մեդալների համար պայքարել են 19 երկրների 173 մարզիկներ:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ