ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության արդյունքների հրապարակումից հետո ամբողջ աշխարհը ծիծաղում է դեմոկրատների վրա, և դա շատ վատ է ԱՄՆ-ի` այլ երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ հարաբերությունների համար:
«Պատճառ չկա, որ մենք լեզու չգտնենք Ռուսաստանի հետ»,-ասել է նա: Այս մասին հաղորդում է ՏԱՍ-ը:
Հիշեցնենք, որ, հետաքննությունը վերաբերում է ԱՄՆ նախագահի ընտրություններին ՌԴ-ի միջամտությանը, և պարզվեց, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն պայմանավորվածություն չեն ունեցել: