Պատերազմը ցույց տվեց՝ դա նաև Մինսկի խմբի ձախողումն էր․ Արա Այվազյան

Հրապարակող՝

Պատերազմը ցույց տվեց՝ դա նաև Մինսկի խմբի ձախողումն էր․ Արա Այվազյան

Ամենադիտվածներ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հայտարարել է հայտարարել է՝ պատերազմը ցույց տվեց, որ դա նաև Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր։

«Իրենք ոչ միայն կոչված էին և կոչված են ստեղծել բարենպաստ մթնոլորտ բանակցությունների միջոցով հարցի կարգավորման ուղղությամբ, նրանք նաև կոչված էին և են բացառելու ռազմական լուծումը։ Սեպտեմբերի 27-ը ապացուցեց, որ իրենք ձախողվել են այդ ուղղությամբ: Համաձայն չեմ, որ պատերազմը մեր արտաքին դիվանագիտության ձախողումն էր», – ասել է Արա Այվազյանը։

«Մեզ պետք է ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կարձանագրի ներկայիս իրավիճակը, այլ կղեկավարի գործընթացը», – նշել է նախարարը։

Արա Այվազյանը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Ամենաթարմ