Եվրախորհրդարանի պատգամավորն անընդունելի է համարել Ադրբեջանի քայլերը

Հրապարակող՝

Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող հարցեր

Երեկ՝ փետրվարի 21-ին Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը Ալմելոյում հանդիպել է SGP կուսակցությունից Եվրախորհրդարանի անդամ Բերտ-Յան Ռուիսենին և Օվերայսել նահանգի SGP կուսակցության պատասխանատուներին։

Այս մասին տեղեկանում ենք Դեսպանության Facebook-ի էջից։

«Հանդիպմանը, որ տեղի ունեցավ Armeens Apostolische Kerk Almelo/Ալմելոյի հայ առաքելական եկեղեցու խորհրդի նախագահ Օնիկ Գելիջիի նախաձեռնությամբ և բազմաթիվ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկվեցին Ադրբեջանի իշխանությունների ապօրինի գործողությունների կասեցման, հայ ռազմագերիների վերադարձի և հայկական ժառանգության պահպանման հարցեր։

Եվրախորհրդարանի պատգամավորը անընդունելի համարեց Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը և վստահեցրեց, որ հավելյալ ջանքեր կներդնի արարքների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

Ալմելոյում դեսպան Բալայանը այցելեց նաև ՀՄԸՄ ԱԼմելոյի սպորտային կենտրոնի շինհրապարակ, ծանոթացավ կենտրոնի կառուցման աշխատանքների ավարտական փուլին», – ասված է գրառման մեջ։

Ամենաթարմ