fbpx
Սպորտ

Նեյմարը հույս ունի գերազանցել Պելեին

Բրազիլիայի ու ՊՍԺ-ի աստղ Նեյմարը հայտարարել է, որ ցանկանում է գերազանցել լեգենդար Պելեի ռեկորդը։

Նեյմարի խոսքերը փոխանցում է Marca-ն։

Բրազիլացին ասել է, որ իր համար մեծ պատիվ կլինին Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն լինելը։

Նա նշել է, որ դա իր նպատակներից է ու ինքը հույս ունի, որ հասնելու է դրան։

Նշենք, որ հավաքականում Պելեն անցկացրել է 92 հանդիպում ու խփել 77 գոլ, իսկ Նեյմարն անցկացրել է 116 հանդիպում ու խփել 70 գոլ։ Այսինքն՝ ևս 8 գոլ ու նա կգերազանցի Պելեին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ