Ազգային ժողովը հունիսի 4-ին կարճատև քննարկումից հետո ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 114 կողմ ձայներով:
Դրա հիման վրա «Պատիվ ունեմ» ժամկետային-սպայական ծառայության ժամկետը 3 տարվա փոխարեն կդառնա 2 տարի։ Օրենքով կարգավորվում են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում են եղբայրների միասին ծառայելու հնարավորություններին և այլ հարցերի։