Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը Facebook-յան իր էջում գրել է.
«Երևանի ավագանու հաջորդ նիստի օրակարգում ընդգրկվել է իմ և Գայանե Մելքոմ Մելքոմյանի նախագիծը, որով առաջարկում ենք Սարյան, Բուզանդ, Կ. Դեմիրճյան փողոցներով և Մաշտոցի պողոտայով պարփակված նորաբաց զբոսայգին անվանակոչել հայկական հարցի մասին մի շարք գրքեր հեղինակած գրող և հրապարակախոս, հասարակական գործիչ, հարյուրավոր հայ գաղթականներ փրկած բարերար, Ճապոնիայում Հայաստանի առաջին Հանրապետության պատվավոր հյուպատոս, աշխարհի առաջին կին հյուպատոս Դիանա Աբգարի անունով:
Անչափ հպարտ եմ, որ մենք պատմական հնարավորություն ունենք հանրահռչակել ու հավերժացնել անարդարացիորեն անտեսված այս խորապես հայրենասեր և բացառիկ արժանավոր կին գործչին՝ իր 160-ամյակի առիթով»: