fbpx
Աշխարհ
09:00 27/09/2019

Ասանժին պահելու պայմանները խանգարում են նրա գործով պաշտպանության նախապատրաստմանը

Ջուլիան Ասանժին սպառնում է մահապատիժ

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի Լոնդոնի բանտում մնալը խոչընդոտում է Միացյալ Նահանգներ արտահանձնման գործով նրա գործուն պաշտպանության նախապատրաստմանը: Այդ մասին WikiLeaks-ը սեպտեմբերի 26-ին հայտնել է Twitter-ում։

«Ջուլիան Ասանժը գտնվում է մեկուսի բանտարկության պայմաններում, որոնք խոչընդոտում են ԱՄՆ արտահանձնման գործով պատրաստվելու նրա ունակությանը:

Սեպտեմբերի 22-ին նա ավարտել է բանտարկության 50-շաբաթյա պատիժ կրելն այն բանի համար, որ որոնել ու ապաստան է գտել, և այժմ բանտում է գտնվում բացառապես ելնելով (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ) Թրամփի վարչակազմի շահերից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի կեսերին Լոնդոնի Վեսթմինսթերի մագիստրատական դատարանը որոշել է, որ Ասանժը կալանքի տակ կմնա իր արտահանձնման վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջի քննարկման ամբողջ ժամանակահատվածում, այսինքն՝ բանտարկության 50-շաբաթյա ժամկետի ավարտից հետո էլ, որին նա դատապարտվել է գրավով ազատ արձակման պայմանների խախտման համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ