fbpx
Հասարակություն

Պատմության մեջ այս օրը սկսվեց Օգոստոսյան պուտչը․ Դավիթ Ֆիդանյան

Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նկարում պատկերված ցուցարարները փակել են տանկի ճանապարհը 1991թ. մոսկովյան «Օգոստոսյան պուտչ»-ի ժամանակ:

Պատմության մեջ այս օրը՝ 1991թ. օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը, սկսվեց «Օգոստոսյան պուտչ»-ը: ԽՍՀՄ իշխանության պահպոնողական թևը փոխնախագահ Յանաևի, ԿԳԲ-ի պետ Կրյուչկովի, ՊՆ Յազովի և մի քանի այլ գործիչների գլխավորութամբ փորձեց երկրում ռազմական հեղաշրջում իրականացնել: Մեկուսացվեց նախագահ Գորբաչովը և Մոսկվայի փողոցներում տանկեր հայտնվեցին: Բարեբախտաբար մարդիկ դուրս եկան փողոց և մի քանի օրվա ընթացքում հաջողվեց տապալել պուտչը:

ԽՍՀՄ ռազմական թևի վերոգրյալ փորձի հաջողության հասնելու դեպքում արյան մեջ կխեղդվեյին ԽՍՀՄ հանրապետություններում ծավալվող ազգային-ժողովրդավարական շարժումները: Այդ իսկ պատճառով Մոսկվայում դեմոկրատական ուժերի գլխավորությամբ պուտչի դեմ տարած հաղթանակը կարևորագույն նշանակություն ուներ:

https://www.facebook.com/photo.php?fbid=2448580665191193&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ