ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենքի հասանելիություն ստանա, և պատրաստ է ուժ կիրառել Թեհրանին կանգնեցնելու համար, բայց միայն որպես ծայրահեղ միջոց: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Իրանն այժմ ավելի մոտ է միջուկային զենքին, քան նախկինում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Բայդենը խոսել է նաև Իրանի հետ նոր համաձայնագրի կնքման օգտին: