Հայաստանի հավաքականը պատրաստվում է Լիխտենշտեյնում կայանալիք ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլի հերթական հանդիպմանը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մասնակցել են նախախաղային մամուլի ասուլիսին։
Գյուլբուդաղյանցը վստահ է, որ լավ ու համախմբված ֆուտբոլ են խաղալու՝ չնայած այն բանին, որ թիմի ավագը՝ Հենրիխ Մխիթարյանը, բացակայելու է։
«Շատ դժվար խաղ է լինելու, շատ ուշադիր պետք է լինենք, որ լավ ադյունքի հասնենք»,-նշել է նա։
Կարապետյանն իր հերթին հայտնել է, որ ինքը միշտ պատրաստ է գոլ խփել՝ կապ չունի Լիխտեյնշեյնի դեմ, թե այլ ակումբի։