Հավաքականի ողջ կազմով պատրաստ ենք կռվել թշնամու դեմ․ Հակոբ Սերոբյան

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։

«Պատերազմում կորուստներն անխուսափելի են, բայց մեր ոգին ու կամքը կոտրել հնարավոր չէ։

Արցախը միշտ եղել ու լինելու է Հայաստանի անբաժանելի մասը․ ուստի լինենք միասնական մեր երկիրը պաշտպանելու գործում։

Հավաքականի ամբողջ կազմով պատրաստ ենք հարկ եղած դեպքում թշնամու դեմ կռվելու առաջնագծում։

Վստահ եմ՝ հաղթելու ենք»։

https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/3027674924126448?__cft__%5B0%5D=AZVPbkgY7gi64BrZtiL7J8sflWYnp_6Q4iOwsypD8gnYsmwwcCkg6cAzmVNUXmJ3GLk6Kz5dP09-UUKdKsWNgQlgxZ158jWo0tWiNXI_kPnLTHl3On0lYG-QLCGn3ygbpMQIkgZV7t6gco49Cdy60iVSmlNIUstKiGcrFgR602aZQSwn_tKIS2PJGKvajPvhBI8&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ