fbpx
Քաղաքականություն

Չավուշօղլուն Արարատ Միրզոյանի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն բանակցությունների կոնկրետ ժամկետ դեռ նշանակված չէ։

«Մենք միշտ պատրաստ ենք այդպիսի հանդիպման, նման հանդիպում եղել է Անթալիայում Դիվանագիտական ֆորումի ժամանակ։ Մեզ համար խնդիրներ չկան, բայց ժամկետների մասին այս պահին հստակություն չկա»,- ասել է Չավուշօղլուն Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կապի մեջ են՝ հերթական հանդիպումը նորմալացման գործընթացի շրջանակներում անցկացնելու համար։

«Ինչպես արդեն ասել եմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսուհետ այդ հանդիպումները կանցկացվեն կա՛մ Թուրքիայի, կա՛մ Հայաստանի տարածքում»,- նշել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները երկու երկրների տարածքներում անցկացնել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ