fbpx
Աշխարհ

Հարավային Կորեան վարժանքներ է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ

Հարավային Կորեան կանոնավոր վարժանքներ է սկսել, որտեղ մասամբ մասնակցելու Է ԱՄՆ-ը: Այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը:

Երկրի պաշտպանության վարժանքները կտևեն հոկտեմբերի 17-ից մինչև 28-ը:

Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միավորված կոմիտեն հաղորդել Է, որ «վարժանքներն անցկացվում են, հաշվի առնելով Հյուսիսի բազմաթիվ սպառնալիքները միջուկային և հրթիռիային ծրագրերի տեսքով. նպատակ ունենալով բարձրացնել փոխգործակցության մակարդակը, դրանց մասամբ մասնակցելու են ԱՄՆ-ի զինվորականները, որոնք տեղաբաշխված են Կորեայի Հանրապետությունում»:

Հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Կորեան երկու անգամ հրետանային հրաձգություններ Է անցկացրել Ճապոնական և Դեղին ծովերի կողմը, ինչպես նաև հոկտեմբերի 14-ին նա անցկացրել Է տարեսկզբից ի վեր 27-րդ եւ սեպտեմբերի 25-ից ի վեր 8-րդ բալիստիկ հրթիռի արձակումը:

Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, թռիչքի բարձրությունը կազմել Է 50 կիլոմետր, հեռավորությունը՝ 650 կիլոմետր: Հրետանային հրաձգությունները ենթադրաբար դարձել են Հարավային Կորեայի նույնպիսի վարժանքների պատասխանը: Ինչպես հաղորդել Է հեռուստաալիքը, արկերի մի մասը, որոնք արձակվել են Հյուսիսային Կորեայի կողմից, ընկել Է սահմանազատման ծովային գծի մերձակայքում, չնայած 2018 թվականին երկու երկրների զինվորականների միջև համաձայնագրին: Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի Չժոն Սոպը հայտարարել Է, որ դրանք կարող են լինել «Հյուսիսային Կորեայի կողմից սադրանքի սկիզբը»:

ԿԺԴՀ-ն ընդամենը տարեսկզբից արձակել Է 27 հրթիռային արձակումներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ