Տարեցների խնամքի կենտրոններում ընթանում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Facebook-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ շահառուները պատվաստվում են և տուն-ինտերնատների տարածքում, և բժշկական հաստատություններում։
Թիվ 1 տուն-ինտերնատի խնամյալները Covid-19-ի դեմ դեղաչափը ստացել են թիվ 15 պոլիկլինիկայում։


