Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել բելառուսական 24 կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ։
Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ ֆիննախը։
Նշվում է, որ պատժամիջոցները կապված են՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու հետ։
Ըստ աղբյուրի՝ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև երկրի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ինչպես նաև՝ գլխավոր շտաբի պետը։