Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն խոսել է վարդավառի մասին և շնորհավորել հայ ժողովրդին:
«Այսօր մեզ՝ հայերիս մոտ Վարդավառի տոնն է:
Մենք ջուր ենք ցողում միմյանց վրա՝ տոնելով Նոյի ժամանակ եղած ջրհեղեղից հետո օրհնությունների անձրևով կյանքի վերսկսումը։
Այսպես մենք նշում էինք այս զվարճալի տոնն Անատոլիայի բոլոր քաղաքներում:

Միացեք մեզ, դուք շատ կզվարճանաք:
Ուրախ տոն»,-ասել է նա։

