Փայլանը, ի պատասխան Էրդողանի հայտարարության, փնտրում է երիտթուրքերի դատավարության փաստաթղթերը

Ամենադիտվածներ

Թուրքիայի «Քրդական ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը 1919-1922 թվականներին հայ ժողովրդի դեմ իրականացված հանցանքների համար երիտթուրքերի դեմ դատավարության փաստաթղթերի գտնվելու վայրի հետ կապված գրավոր հարցադրում է ուղղել նախագահի օգնական Ֆուաթ Օքթային։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Գարո Փայլանը, հիշեցնելով, որ ապրիլի 24-ի իր սկանդալային հայտարարության մեջ Էրդողանը խոսել է թուրքական արխիվների բաց լինելու մասին, Գարո Փայլանը շեշտել է, թե շատ ուսումնասիրողների չեն տրամադրվել հայ ժողովրդի դեմ հանցանք գործելու մեղադրանքով 1919-1922 թվականներին երիտթուրքերի դատավարության հետ կապված արխիվային փաստաթղթերը։

Փայլանի հարցադրման մեջ շեշտվել է հետեւյալը․

1.Դատական գործի հետ կապված փաստաթղթերը արխիվո՞ւմ են։

2.Նշված դատական գործի փաստաթղթերը երբ են արխիվ մտել, ե՞րբ ու ո՞ր բաժնում են գտնվել։

3. Եթե իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե դատավարության փաստաթղթերը չկան կամ անհասանելի են, ապա դրանք որտե՞ղ են հիմա։

4. «Իրականությունը իմանալ ցանկացող» ուսումնասիրողները ինչպե՞ս կարող են ձեռք բերել հիշյալ փաստաթղթերը։

Ամենաթարմ