ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«Ի պատասխան www.politik.am լրատվական կայքի դեկտեմբերի 23-ի «Տեսանյութ․ Ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը» վերնագրով հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե երեկ Ադրբեջանի բանակը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը, չի համապատախանում իրականությանը։
Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան:
Լրատվամիջոցներին հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ և ավելորդ խուճապ չառաջացնել հանրության շրջանում»:
https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1648515821988150?__cft__%5B0%5D=AZVZuMNZgpdCKpzG2kyoHQykIaznf1NNV6SmGop7AFj-CiPI6MnzfFA2lLap-4NKVHV-CKcXdBanKOXVTWaUbNPeqNuihCKU3q03Rn5SoV5_TAQnC_mLNamiFMH9KurbH_S9t0WY2TBd4c5LLvGDFAxp&__tn__=%2CO%2CP-R