Հոկտեմբերի 4-ին հրդեհի հետևանքով պայթյուն Է տեղի ունեցել «Մաքսամ-Չիրչիկ» բաժնետիրական ընկերության տարածքում, որն ազոտային պարարտանյութերի` մեծությամբ երկրորդ արտադրողն Է Ուզբեկստանում: Այդ մասին հայտնել է մարզային խոկիմիյատը:
«Հոկտեմբերի 4-ին ժամը մոտավորապես 08:30-ին գործարանի սինթեզի արտադրամասում տեղի է ունեցել հրդեհ, որը հանգեցրել Է պայթյունի»,-ասվում է խոկիմիյատի Telegram-ալիքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ուզբեկստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ ներկայում արտակարգ իրադրության վայրում աշխատում են փրկարարները և տեխնիկան, միջոցներ են ձեռնարկվում կրակը տեղայնացնելու և վերացնելու համար, պարզվում են պատահարի հետեւանքները:
«Գործարանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ չեն տուժել ո՛չ աշխատակիցները, ո՛չ գործարանի մյուս արտադրական հաստատությունները, ոչ մարդկանց բնակության վայրերը, ճշտում է հանրապետության Էնոերգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Պատահարի վայր է ժամանել հանձնաժողովը՝ փոխվարչապետի ղեկավարությամբ, հավելել են գերատեսչությունում: