Արցախում 24 հեկտար տարածք է ականազերծվել, հայտնաբերվել է 950 պայթյունավտանգ առարկա

Հրապարակող՝

Արցախում 24 հեկտար տարածք է ականազերծվել, հայտնաբերվել է 950 պայթյունավտանգ առարկա

Ամենադիտվածներ

Արցախի ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ից Արցախի Հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով:

Դեկտեմբերի 14-ի դրությամբ, Ռուսաստանից ժամանած պիրոտեխնիկներն ականազերծել են ավելի քան 24 հետկար տարածք, հայտնաբերվել և Արցախի մարդասիրական ականազերծման կենտրոն է տեղափոխվել մոտ 950 պայթյունավտանգ առարկա:

Այս աշխատանքների մեծ մասը կատարվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում, որտեղից հայտնաբերվել է ավելի քան 300 պայթյունավտանգ առարկա՝ ականներ, հակատանկային հրթիռներ և այլն: Սակրավոր-պիրոտեխնիկներին մշտապես ուղեկցում է բժիշկ-փրկարար, որը, անհրաժեշտության դեպքում կարող է օգնության հասնել թե փրկարարներին, թե բնակիչներին:

Առաջիկայում Արցախ կհասնի ռուսական մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: Այս օգնության մի մասը նախատեսված է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության համար:

 

Ամենաթարմ