Աֆղանստանի Նանգարհար նահանգի Ջալալաբադ քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել, որի պատճառով կան զոհեր ու վիրավորներ։
Այս մասին հայտնում է Tolo News-ը։
Նշվում է, որ առնվազն զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 18-ը։ Տուժածների թվում են և քաղաքացիական անձինք, և ոստիկաններ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ դեռևս ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը, իսկ այլ պայթյունի պատճառների մասին մանրամասներ հայտնի չեն։