Tolo News
Իրանը չի ընդունում թալիբների իշխանությունը
Աֆղանստանում Իրանի դեսպան Բահադուր Ամինիանը հայտարարել է, որ Իրանը դեռևս չի ճանաչում Աֆղանստանի ներկայիս իշխանություններին։ Այս մասին դեսպանն ասել է Tolo News-ին տված հարցազրույցում։ Ամինիանը նշել է, որ թալիբների ներկայիս Կառավարությունը կազմված է միայն մի էթնիկ խմբից, իսկ մյուս էթնիկ խմբերը դրա մաս չեն կազմում, իսկ Իրանը դա չի ընդունում։ Իրանի անունից դեսպանը սիրով կոչ…
Թալիբանը մտադիր է կանոնավոր բանակ ստեղծել
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման զինյալները հայտարարել են առաջիկայում կանոնավոր բանակ ստեղծելու մասին։ Այս մասին տեղեկացնում է Tolo News-ը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ թալիբները հայտարարել էին նոր ժամանակավոր կառավարության կազմը։
Թալիբների իշխանության ընթացքում 150-ից ավել ԶԼՄ-ներ դադարել են գործել
Ֆինանսական խնդիրների ու Զանգվածային լրատվության միջոցների վերաբերյալ նոր սահմանափակումների հետևանքով Աֆղանստանում փակվել է 153 լրատվամիջոց։ Սա տեղի է ունեցել «Թալիբանի» գրոհայինների կողմից երկրի իշխանությունը զավթելուց ի վեր։ Այս մասին հայտնում է Tolo News-ը։ Նշվում է, որ միջազգային կազմակերպությունները պետք է քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ, այլապես Աֆղանստանում ազատ լրատվության վերջը կգա։
Պայթյուն Աֆղանստանում․ կա 2 զոհ ու 18 վիրավոր
Աֆղանստանի Նանգարհար նահանգի Ջալալաբադ քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել, որի պատճառով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնում է Tolo News-ը։ Նշվում է, որ առնվազն զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 18-ը։ Տուժածների թվում են և քաղաքացիական անձինք, և ոստիկաններ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ դեռևս ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը, իսկ այլ պայթյունի պատճառների…
Աֆղանստանում առնվազն 66 մարդ է տուժել պայթյունների հետևանքով
Առնվազն 66 մարդ է վերքեր ստացել Աֆղանստանի արևելքի Նանգարհարի նահանգի Ջելալաբադ քաղաքում տեղի ունեցած բազմաթիվ պայթյունների հետևանքով: Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը, հղում անելով հանրային առողջապահության տեղական վարչությանը, հայտնել էր 30 տուժածների մասին: «Վաթսունվեց խաղաղ բնակիչներ են վիրավորվել Աֆղանստանի Անկախության օրը Նանգարհարի նահանգի Ջելալաբադ Քաղաքում իրականացված բազմաթիվ պայթյունների հետևանքով»,- ասված է Twitter-ում գործակալության հաղորդագրության մեջ:…





