fbpx
Աշխարհ

Պայթյուն Բաքվի կենտրոնում. հրդեհվել է Հեյդար Ալիևի անվան պալատը

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող Հեյդար Ալիևի անվան պալատում պայթյուն է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ինչպես նաև հուշում են սոցցանցերում հրապարակված տեսանյութերը։

Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Վերջինս, ըստ տեղական լրատվամիջոցների, հաջողվել է մարել։

Պայթյունի պատճառների մասին մանրամասներ չեն ասվում։

Նշվում է, որ այս պալատն ամենամեծ համերգասրահն է համարվում Ադրբեջանում։ Այստեղ են իրականացվում նաև նախագահի երդմնակալության արարողությունները։

Պայթյունի տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ