fbpx
Աշխարհ

Պայթյուն կոլումբական հանքում․ կա առնվազն 11 զոհ

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոլումբիայի Տոպոգա քաղաքում․ ածխահանքում գրանցված պայթյունից զոհվել է առնվազն 11 մարդ։

Այս մասին տեղեկացնում է El Tempo պարբերականը։

Նշվում է, որ պայթյունից ծանր վնասվածքներ են ստացել ևս 2 անձ, իսկ 1 մարդ էլ համարվում է անհետ կորած։

Տեղի ունեցածի վերաբերյալ դեռևս կոնկրետ պատճառներ ի հայտ չեն բերվել, բայց կա նախնական վարկած, որ այն տեղի է ունեցել մեթանի պայթյունից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ