Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մոտ 16 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է TOLO News հեռուստաալիքը՝ հղում անելով ՆԳՆ-ին։
Նշվում է, որ կա 119 վիրավոր։ Զոհերի և վիրավորների մեծ մասը խաղաղ բնակիչներ են։
Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ PD9 շրջանում՝ Green Village համալիրից ոչ հեռու, որտեղ տեղակայված են մի շարք արտասահմանյան ընկերությունների գրասենյակներ։ Նշվում է, որ պայթեցվել է ականապատված մեքենա։
«Թալիբան» արմատական շարժման զինյալները ստանձնել են հարձակման պատասխանատվությունը: Նրանք նշել են, որ թիրախն օտարերկրյա ուժերն էին։