fbpx
Եվրահանգրվան

Ռուսաստանը փորձում է ՍԴ-ին դարձնել դամոկլեսյան սուր իշխանությունների գլխին

Ռուսաստանը փորձում է Սահմանադրական դատարանին իշխանության գլխին «դամոկլեսյան սուր» դարձնել՝ ցանկանալով նրանց կախման մեջ պահել իրենից: Ինչպես արդեն տեղյակ եք ՍԴ-ում շարունակվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների  արդյունքների բողոքարկման դիմումների քննությունը: Ժողովրդավար և արդար անցած ընտրությունների արդյունքների հետ չեն կարողանում համակերպվել ռուսամետ ուժերը, ովքեր հստակ հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի կողմից միանշանակ սեր և հանգանք չէին վայելում և երկիրը գլխավորելու ոչ մի շանս չունեին: Իսկ այդ դեպքում ի՞նչ է նշանակում այս ուժերի նման վարքագիծը:

Քաջատեղյակ լինելով «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» դաշինքի անցյալ և ներկա քաղաքական հայացքների մասին, դժվար չէ հասկանալ, որ իրենք ռուսամետ ուժեր են և ցանկություն ունեն խարխլել ժողովրդավարության արդեն ամուր հիմքերը, որոնք ձևավորվել են հեղափոխությունից հետո:

Քաղաքական այս ուժերի ցանկությունը հասկանալի չէ այնքանով, որ նրանք չհաղթելով ընտրություններում անցել են Ազգային ժողով և ունեն որոշակի թվով մանդատներ, որով կարող են կատարել փորձել փոփոխություններ անելու, որոնք ներկայացրել են նախընտրական քարոզարշավի ժամանակ, սակայն հասկանալի է, որ «Հայաստան» դաշինքը ղեկավարող Ռոբերտ Քոչարյանը հստակ նպատակ ուներ՝ վարչապետի աթոռին նստելու, ինչը չհաջողվեց նրան:

ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հարցը, մինդեռ ՀՀ-ում միջազգային և տեղական դիտորդական առաքելությունները չեն արձանագրել  ընտրախախտումներ, որոնք էական ազդեցություն կունենային ընտրության վերջնաարդյունքի վրա: Դրան զուգահեռ շարունակում են քրեական գործեր հարուցվել «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ընտրակաշառքներ տալու մասով:

Չնայած նրան, որ ընտրությունների արդյունքների հայտնի դառնալուց հետո բողոքի ձայն բարձրացրեցին «ընդդիմադիր» կոչվող ուժերը, դրան զուգահեռ մենք տեսանք Եվրամիության երկրների կողմից անցկացված՝ արդար և ժողովրդավար ընտրությունների արդյունքների ճանաչում: Իսկ օրեր առաջ ԵՄ-ն հայտարարեց, որ Հայաստանին անհատույց տրամադրելու է 2.6 միլիարդ եվրո աջակցություն, որը ոչ պարտք է, ոչ էլ վարկ, այլ դրամաշնորհ, որի նպատակը ՀՀ տնտեսության զարգացումն է: Բացի այդ Եվրամիությունը իր սահմաններն է բացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ: Հստակ է, որ ԵՄ-ն ողջունում է մեր երկրի բռնած դիրքը հեղափոխությունից հետո, պատերազմի ժամանակ, և արդար, ժողովրդավար ընտրություններում: Եվ այս քայլերով ԵՄ-ն ռուսամետ ուժերին նաև ցույց է տալիս, որ քաջալերում է հայ ժողովրդի ազատ կամարտահայտումը և ժողովրդավարության ամրապնդումը:

ԵՄ-ի նման գործելաոճին զուգահեռ մենք շարունակում ենք տեսնել ՀԱՊԿ-ի անտարբերությունը մեր երկրում ընթացող գործընթացների հետ կապված, քանի որ պատերազմ սկսվելուց Հայաստանի համար ենթադրյալ դաշնակից ՀԱՊԿ-ը ոչ մի նշանակալի քայլ չձեռնարկեց պատերազմը դադարեցնելու կամ աջակցելու ուղղությամբ: Բացի այդ, օրեր առաջ ՀԱՊԿ  գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ Սյունիքում և Գեղարքունիքում իրավիճակի սրումը չի մտնում կառույցի կանոնադրության դրույթների տակ, չնայած, որ  կանոնադրությունը լրիվ այլ բան է սահմանում: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ ՀԱՊԿ թե՛ պատերազմական գործողությունների և թե՛ հետպատերազմեկան ճգնաժամի ժամանակ չի եղել Հայաստանի ժողովրդի կողքին: Աշխարհաքաղաքական զարգացումներն էլ ցույց են տալիս, որ Աֆղանստանում սրացումներ են նկատվում այն ֆոնին, որ ԱՄՆ-ը զորքերը հանել է երկրից, իսկ Թալիբները իրենց վերահսկողության տակ են վերցրրել Աֆղանստանի մեծ մասը, որը Ռուսաստանի համար մեծ սպառնալիք կարող է դառնալ, քանի որ լարվածություններ կարող են լինել Տաջիկստանի սահմաններին: Այդ նպատակով Տաջիստանը ևս դիմել էր ՀԱՊԿ-ին, սակայն նրանց նույնպես մերժել են աջակցություն հասցնել, ինչը վկայում է այս ռազմական կառույցի սնանկ լինելու մասին:

Անդրադառնալով նաև ԱՄՆ դիրքորոշմանը, որպես գերտերություն, պետք է փաստենք, որ ՀՀ-ն հստակ աջակցություն է ստանում նաև ԱՄՆ-ից, դա շոշափելի է դարձել ապրիլի 24-ին, երբ Ջո Բայդենը, չնայած Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունների ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և իր այդ քայլով ցույց տվեց երկրի վերաբերմունքը ՀՀ ժողովրդի և պետության նկատմամբ: Բացի այդ ԱՄՆ վերլուծաբանները նույնպես նշում են, որ ԱՄՆ-ի համար ողջունելի է Հայաստանում անցկացված արդար և ժողովրդավարական ընտրությունները և հիշեցնում, որ գերտերությունը պատրաստակամ է աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները՝ կարել է եզրահանգել, որ Հայաստանը լայն համագործակցությունների հնարավորություններ ունի, որոնք չպետք է սահմանափակվեն ՀԱՊԿ-ով և Ռուսաստանի Դաշնությամբ, քանի որ ինչպես տեսնում ենք մեզ աջակցելու և պատերազմական ճգնժամից տնտեսությանը ոտքի կանգնեցնելու, երկիրը շենացնելու, ժողովրդավարությունը ամրապնդելու, մարդու իրավունքներն ու արժանապատվությունները պաշտպանելու համար աջակցության ձեռք են մեկնում այլմիջազգային կազմակերպություններ ու երկրներ, որոնց օգնությունից հրաժարվելը անմտություն կլինի ՀՀ իշխանությունների կողմից, քանի որ ժողովուրդը նրանց ևս մեկ շանս է տվել ապացուցելու, որ Հեղափոխության արժեքները լոկ խոսքեր չեն և Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, ով իրավունք ունի ապրել արժանապատիվ:

Լիլիթ Խլղաթյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ