Պայթյուն Սիրիայում․ կան զոհեր

Սիրիայի հյուսիսային Թել Աբյադ քաղաքի Սուլուք արվարձանում ռումբերով բեռնված մեքենա է պայթել: Այս մասին հայտնում է Urfanews.com կայքը:

Ինչպես հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, 9 մարդ զոհվել է, ևս 30-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Բոլոր զոհերն ու վիրավորները քաղաքացիական անձինք են:

Թուրքական կողմը պայթյունի համար մեղադրում է «Քրդական աշխատավորական կուսակցությանը»:

Թել Աբյադը նախկինում  Սիրիայի քրդերի հսկողության տակ էր, սակայն Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններից հետո այն անցել է թուրքերի ու նրանց հարող սիրիական ուժերի հսկողության ներքո:

Ամենաթարմ