ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Կոտայք համայնքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ.:
«Հիշեցնենք, որ 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հանրավտանգ եղանակով վնասելու դիտավորությամբ, պայթուցիկ սարք էր նետել Կոտայք համայնքի բնակչի առանձնատան բակ, որի պատճառով տեղի էր ունեցել պայթյուն։
- Կնոջ նկատմամբ բռնություն գործն ուղարկվել է դատարան․ ՔԿ
- ՔԿ-ն որոնում է տեսագրությունում երևացող անձանց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
32-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով, և հավելու, որ նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: