Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այսօր առավոտյան պայթյուններ են որոտացել։
Այս մասին հայտնում է CNN-ը։
Լրատվամիջոցի լրագրողներից մեկը նշել է, որ երկուշաբթի առավոտյան Քաբուլում պայթյունի ձայներ լսվելու վերաբերյալ տվյալներ են ստացվել։
Դեպքի վերաբերյալ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Հիշեցնենք, որ Քաբուլի օդանավակայանում գրանցված պայթյունների պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։