Balenciaga-ն վաճառքի է հանել սահմանափակ քանակով ձեռքի պայուսակների հավաքածու, գրում է Hypebeast-ը։
Քիմ Քարդաշյանը Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում ներկայացել է Balenciaga-ի աշնանային հավաքածու 2022-ի ցուցադրությանը՝ փաթաթված էր դեղին և սև գույների համադրությամբ կպչուն ժապավենով: Նրա հանդերձանքը համալրվել է համապատասխան պայուսակով։ Balenciaga-ն այժմ այն թողարկել է պայուսակը՝ 3100 դոլարով:
Փոքրիկ ձեռքի պայուսակը, որը կոչվում է Hourglass Small Handbag in Box With Tape in Yellow, ձեռագործ է՝ պատրաստված Իտալիայում: Այն պատրաստված է հորթի մորթուց եւ կպչուն ժապավենից՝ վրան արծաթյա «B» տարբերանշանով:
Հաճախ ապրանքանիշի հագուստներն ու պայուսակներն առաջինը ներկայացնում է Քիմ Քարդաշյանը։
