fbpx
Հասարակություն

Պայթյուն Երևանում. քաղաքացիներին տարհանում են փլատակներից ու շրջակայքից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԱԻՆ-ի կայքից տեղեկանում ենք, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն և շենքը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը։

Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։

Վարչապետն այս առիթով գրառում է արել իր Ֆեյսբուքի էջում և հրապարակել է տեսանյութ, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր առավոտյան պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։
Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են։
Առավոտյան այցելել եմ դեպքի վայր եւ տեղում ծանոթացել իրավիճակին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2731813267139051

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ