fbpx
Մշակույթ

Ստենվեյ ռոյալի վրա առաջինը կնվագի Տիգրան Մանսուրյանը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում (մուտքը՝ Մարզահամերգային համալիրի գլխավոր մուտքից) տեղի կունենա «Ստենվեյ» (Steinway) ռոյալի շնորհանդեսը։

Թանկարժեք երաժշտական գործիքը, որն իր կարգի մեջ Հայաստանում եզակի է, Մարզահամերգային համալիրը ձեռք է բերել Համբուրգի «Ստենվեյ և որդիներ» գործարանից ՀՀ կառավարության աջակցությամբ։ Շնորհանդեսի ընթացքում «Ստենվեյ» ռոյալի վրա առաջինը կնվագի ՀՀ ժողովրդական արտիստ‚ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Կցուցադրվի նաև տեսանյութ, որը ներկայացնում է «Ստենվեյ»-ի ձեռքբերման ու Հայաստան տեղափոխման պատմությունը։ Միջոցառումը կավարտվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի ելույթով։

Շնորհանդեսը կազմակերպել են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ