Հուլիսի 30-ին Արցախի պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 30-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։
Նշվում է, որ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն, որի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն: