ՊԵԿ-ը գրանցել է լավագույն արդյունքները պետական մարմինների աշխատակիցների միջև տեղի ունեցած հրաձգության հանրապետական մրցույթում։ Ե՛վ կանանց, և՛ տղամարդկանց թիմային պայքարում ՊԵԿ-ի աշխատակիցները նվաճել են առաջին հորիզոնականը, հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքից։
Տղամարդկանց թիմային պայքարում ՊԵկ աշխատակիցները 150 հնարավորից վաստակել են 127 միավոր, իսկ կանանց թիմը՝ 123 միավոր։
Կանանց անհատական պայքարում ևս առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է կոմիտեի աշխատակից Անահիտ Ասատրյանը՝ վաստակելով 45 միավոր։
Հրաձգության հանրապետական մրցույթի թիմային խաղում հաղթողները պարգևատրվել են գավաթներով և հավաստագրերով, իսկ կանանց անհատական պայքարում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը ստացել է օդամղիչ ատրճանակ։